Դմիտրի Նագիեւը եւ Մարջան Ավետիսյանը՝ Սարիկ Անդրիասյանի նոր ֆիլմում

12:03   19 ապրիլի, 2018

YouTube-ում հրապարակվել է ՌԴ-ում հայտնի հայ ռեժիսոր Սարիկ Անդրիասյանի նոր դրաման՝ նկարահանված իրական փաստերի հիման վրա: Ֆիլմը կոչվում է «Непрощенный», որի գլխավոր դերում Դմիտրի Նագիեւն է:

Ժապավենում նկարահանվել է նաեւ Մարջան Ավետիսյանը, որը մարմնավորում է գլխավոր հերոսի կնոջը:

«Непрощенный» ֆիլմը բացելու է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ռուսական ֆիլմերի ծրագիրը, որը կանցկացվի ապրիլի 19-26-ը:



© NEWS.am STYLE