Ջեյմս Ֆրանկոն նշում է 40-ամյակը. նրա մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել

18:31   19 ապրիլի, 2018

Ամերիկացի հայտնի դերասան Ջեյմս Ֆրանկոն այսօր՝ ապրիլի 19-ին, նշում է ծննդյան 40-ամյակը: Քչերին է հայտնի, բայց Ջեյմսը նաեւ կինոարտադրություն է դասավանդում Նյու Յորքի համալսարանում:

Իր դերասանական կարիերան Ֆրանկոն սկսեց 1990-ական թ-երի վերջերին՝ նկարահանվելով «Հիմարներն ու խելագարները» հեռուստասերիալում: Իսկ «Ջեյմս Դին» ֆիլմում խաղացած իր դերի համար դերասանն արժանացել է «Ոսկե Գլոբուսի»:

Ֆրանկոն բազմաժանր դերասան է. նրան կարելի է տեսնել եւ կատակերգություններում, եւ ֆանտաստիկ ժանրի ֆիլմերում, եւ դրամաներում:

Այսօր առանձնացրել ենք դերասանի մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել երեկոյան:

«Սարդ մարդը»/Spider-Man

«Ինչո՞ւ նա»/Why Him?

«Հարցազրույց»/The Interview

«Տրիստան եւ Իզոլդա»/Tristan and Isolde

«Օզ՝ մեծ եւ հզոր»/Oz the Great and Powerful

Լուսանկարը՝ Getty



© NEWS.am STYLE