Օլգա Բուզովան՝ Ֆիլիպ Կիրկորովի գրկում

15:04   19 ապրիլի, 2018

Երեկ МУЗ ТВ մրցանակաբաշխության երեկույթի ժամանակ Օլգա Բուզովան լիարժեք դրսևորել է իրեն՝ հայտնվելով «Ռուսական էստրադայի արքա» Ֆիլիպ Կիրկորովի ձեռքերի վրա։ Այս մասին պատմել է հեռուստահաղորդավարուհի, հիմա նաև երգչուհի Բուզովան՝ իր Instagram-ում հրապարակելով համապատասխան լուսանկարը։

«Երեկ ամեն ինչ իր տեղն ընկավ։ Երեկ Ռուսական էստրադայի արքայի ձեռքերի վրա, Վալենտին Յուդաշկինի էքսկլյուզիվ զգեստով ես կատարեցի #онанебоится երգը։ Ընդ որում՝ նա ինքն ինձ գրկեց ու բարձրացրեց։ Իսկ նրանց, ովքեր իմ ելույթի ժամանակ ցուցադրաբար վեր կացան ու հեռացան, ուզում եմ ասել՝ բարի ճանապարհ։ Ես դիտում էի, երգում ու ծափահարում բոլոր ելույթներին։ Ես համարում եմ, որ չարժե գալ ու դժգոհ դեմքով նստել։ Ավելի լավ է տանը մնալ։ Իսկ ես լիարժեք ապրում եմ։ Ու անում այն, ինչ ուզում եմ։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն ուրախացան ինձ հետ միասին իմ առաջադրման կապակցությամբ»,- գրել է Բուզովան։

 



© NEWS.am STYLE