Օդրի Հեփբերնի մարգարտե ականջօղերն աճուրդի են հանվել

17:04   19 ապրիլի, 2018

Հայտնի դերասանուհի Օդրի Հեփբերնին պատկանող ավելի քան 200 իրեր աճուրդի կդրվեն Լոնդոնում, Christie’s աճուրդի տանը։ The Daily Mail-ը հայտնում է, որ աճուրդը կայանալու է մայիսի 4-ին` առցանց ռեժիմով։ Օրվա ընտրությունը պատահական չէ, այդ օրը ծնվել է մեծանուն դերասանուհին։ Առասպելական դերասանուհու նրբաճաշակ զգեստապահարանի, աքսեսուարների ու թանկարժեք իրերի վաճառքից ստացված հասույթը բարեգործական նպատակներով է հատկացվելու։

Աճուրդին, որն անցնելու է երեք փուլով, վաճառքի է դրվելու Հեփբերնի գրիչը, ակնոցի համար Christian Dior ապրանքանիշի պատյանը, որը նրանից անբաժան է եղել 1970-ականներից սկսած մինչև 1993 թ՝ իր մահվան օրը, Գրեգորի Պեկի նամակը, Armani վերարկուն, ոսկե ընձուղտի տեսքով կրծկալը ու դերասանուհու համար ամենակարևոր զարդերից մեկը՝ մարգարտյա ականջօղերը, որոնց համար աճուրդի կազմակերպիչները մտադիր են 17 հազար դոլար ստանալ։

Նշում են, որ դրանք իրենց տեսակի մեջ եզակի ականջօղներ են, որոնցով նա մասնակցում էր  կինոնկարահանումներին ու որոնք պահպանել է մինչև իր կյանքի վերջին օրը։

 



© NEWS.am STYLE