Քանյե Ուեսթի նոր ալբոմը պատրաստ է

18:04   19 ապրիլի, 2018

Քանյե Ուեսթը, իհարկե, բացառիկ աշխատասեր է։ Վերջին տարվա ընթացքում Քանյեն տքնաջան աշխատել է իր նոր ալբոմի վրա, նույնիսկ սարերում է թաքնվել, որտեղ Դրեյքի հետ երաժշտություն էր գրում։

TMZ-ը գրում է, որ Քանյե Ուեսթի նոր ալբոմը պատրաստ է։ Ու, ըստ երույթին, առայժմ միակ մարդը, ով լսել է այդ ալբոմը, Charlamagne Tha God-ի ռադիոհաղորդավարն է։

40-ամյա ռեփերին տեսել են ռադիոհաղորդավարի հետ, երբ նրանք դուրս էին գալիս Կալաբասասում գտնվող ռեփերի ստուդիայից։ Երբ պապարացիները հարցրել են Քանյեին՝ արդյոք հաղորդավարը լսել է նրա երգերը, Ուեսթը պատասխանել է, որ մի քանի երգ տվել է, որ նա լսի։

Նշենք, որ Քանյեի ալբոմն այս պահի դրությամբ տարվա ամենասպասված ալբոմն է։

Հավելենք, որ երգերի վրա աշխատանքն այնքան գաղտնի էր պահվում, որ Քանյեի երգերի անգամ մեկ տող առայսօր համացանց չի արտահոսել։



© NEWS.am STYLE