Բեն Ավետիսյանը Հանրապետության հրապարակից. «Ժողովրդի միասնական ուժը մեկ ընդհանուր մտածողությունն է յուրաքանչյուր գաղափարի շուրջ»

19:38   19 ապրիլի, 2018

Դերասան Բեն Ավետիսյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել Հանրապետության հրապարակից: Լուսանկարին կից դերասանը գրել է. «Ժողովրդի միասնական ուժը մեկ ընդհանուր մտածողությունն է յուրաքանչյուր գաղափարի շուրջ!!!Ուզում եմ,որ հայ ազգս միշտ ժպտա»:

Նշենք, որ այս օրերին շատ հայտնիներ արձագանքում են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրավիճակին, ոմանք գրառումներ են կատարում, ոմանք էլ միացել են պայքարի դուրս եկած երիտասարդներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երիտասարդ դերասաններ՝ Անուշկա Մարգարյանը, Բեն Ավետիսյանը, Աղվան Ավետիսյանն ու Հայկ Չոմոյանը միացել էին ցուցարար երիտասարդներին:

Այս մասին տեղեկացել ենք դերասանուհի Անուշկա Մարգարյանի Instagram-ի էջից:

Անուշկայի հետևորդ-երկրպագուները մեկնաբանություններում քաջալերել են երիտասարդների այդ քայլը: Լուսանկարները որևէ կերպ մեկնաբանված չեն:



© NEWS.am STYLE