Ալինա Մարտիրոսյանն ու նրա ամուսինը միացել են բողոքի ակցիային մասնակցող ժողովրդին

20:41   19 ապրիլի, 2018

Հայ հայտնիները շարունակում են արձագանքել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և սոցցանցերի միջոցով արտահայտում են իրենց կարծիքները:

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Ալինայի լուսանկարն արված է Հանրապետության հրապարակում: Տեղադրած լուսանկարին կից դերասանուհին մեկնաբանություն չի գրել, փոխարենը՝ ՀՀ եռագույն դրոշ ու բռունց խորհրդանիշներն են: Իսկ հեշթեգերում նշել է Հայաստան, հայերով,  հաղթանակ բառերը:

Ավելի վաղ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում Ֆրասիայի հրապարակում տեղի ունեցող հավաքից լուսանկարներ էր հրապարակել:  Իր տեղադրած լուսանկարներին կից գրել էր. «Մի կոտրեք երիտասարդների հոգին»:

 

 



© NEWS.am STYLE