Դերասանուհի Էթերի Ոսկանյանը միացել է այսօրվա հանրահավաքի մասնակիցներին

22:06   19 ապրիլի, 2018

Դերասանուհի Էթերի Ոսկանյանը Instagram-ի իր էջի story բաժնում Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքից լուսանկարներ է հրապարակել: Դերասանուհու տեղադրած լուսանկարներում պատկերված է հոծ բազմություն:

Այսպիսով դերասանուհին իր այս քայլով ցույց է տվել, որ անտարբեր չի մնացել Հայաստանի Հանրապետության ներքաղաքական դրությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալինա Մարտիրոսյանն ու նրա ամուսինը միացել են բողոքի ակցիային մասնակցող ժողովրդին և Հանրապետության Հրապարակից դերասանուհին Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկար էր հրապարակել:

Տեղադրած լուսանկարին կից դերասանուհին մեկնաբանություն չի գրել, փոխարենը՝ ՀՀ եռագույն դրոշ ու բռունց խորհրդանիշներն են: Իսկ հեշթեգերում նշել է Հայաստան, հայերով,  հաղթանակ բառերը:

Ավելի վաղ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում Ֆրասիայի հրապարակում տեղի ունեցող հավաքից լուսանկարներ էր հրապարակել:  Իր տեղադրած լուսանկարներին կից գրել էր. «Մի կոտրեք երիտասարդների հոգին»:

 



© NEWS.am STYLE