Քորթնի Քարդաշյանն ու Քայլի Ջեններն անոնսել են իրենց կոսմետիկ հավաքածուի թողարկումը

10:15   20 ապրիլի, 2018

Քորթնի Քարդաշյանն ու Քայլի Ջեները անոնսել են իրենց կոսմետիկ հավաքածուի թողարկումը։ Իր Instagram-ում Քայլի Ջեները հայտնել է, որ կոսմետիկ արտադրանքը կոչվելու է KOURT X KYLIE ու թողարկվելու է շատ շուտով։

Ինչպես ընդունված է Քարդաշյանների գերդաստանում՝ վաճառքը կիրականացվի առցանց, իսկ այն, որ արտադրանքը հաշված րոպեներում կսպառվի, կասկածից վեր է։ Քույրերը վաճառելու են ստվերաներկեր ու շրթներկ՝ մեկ կոմպլեկտով։

Որպես գովազդային ակցիա՝ Քայլին ու 39-ամյա Քորթնին լուսանկարվել են ներքնազգեստով, միաժամանակ նշելով, որ իրենց արտադրանքն են գովազդում (ըստ երևույթին, նրանց դեմքերին է պետք նայել)։

Հավելենք, որ շուտով թողարկվելու է Քայլիի ապրանքանիշի նոր արտադրանքը, որը կոչվում է Kylie Lip Kits:



© NEWS.am STYLE