Լուիզա Մելքոնյան. «Ես չեմ անում որևիցե մի քայլ, որպեսզի իմանան բոլորը, այլ լուռ անում եմ Իմ գործը, առանց որևէ ցուցադրական միտման»

23:20   19 ապրիլի, 2018

Սերիալից հայտնի դարձած, մնջախաղի թատրոնի դերասանուհի Լուիզա Մելքոնյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրված լուսանկարին կից երիտասարդ դերասանուհին Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին իր տեսակետն է հայտնել:

Նե գրել է. «Մի բան եմ ուզում ասել և եզրափակել այս թեման, որը շատ է արծարծվում տարբեր խավի,տարիքի,սեռի անձանց կողմից....Եթե Ես նկար չեմ գցել կամ «բլա» «բլա» «բլա» ԴԱՏԱՐԿԱԲԱՆԵԼ ...(թեև ամեն ոք ունի իր իրավունքը խոսելու իր, իսկ մակարդակի և ուղեղին հասու կերպով) Բայց...Ես չեմ անում որևիցե մի քայլ, որպեսզի իմանան բոլորը,այլ լուռ անում եմ Իմ գործը,,առանց որևէ ցուցադրական միտման...»:

Հիշեցնենք, որ Լուիզա Մելքոնյանը այս պահին նկարահանվում է «Կարմիր Բլուր» սերիալում:



© NEWS.am STYLE