Exclusive. 16-ամյա Րաֆֆի Արտոն՝ ֆրանսիական «Ձայնը» հեռուստանախագծի եզրափակչի մասին

11:04   20 ապրիլի, 2018

NEWS. am STYLE-ը բազմիցս գրել է շատ ու շատ տաղանդավոր ֆրանսահայ երաժիշտ Րաֆֆի Արտոյի մասին։ Հիմա Րաֆֆին 16 տարեկան է, ու նա մասնակցում է ֆրանսիական «Ձայնը» նախագծին ու արդեն  հասել է եզրափակիչ փուլ, որի նկարահանումները վաղն են սկսվելու։ Վաղը մեկնարկելու է նաև մասնակիցների համար քվեարկությունը։

Մենք որոշել ենք խոսել Րաֆիի հետ նրա տպավորությունների ու հույսերի մասին, նաև այն մասին, թե ինչպես է նա որոշել մասնակցել նախագծին, որտեղ նա ամենաերիտասարդ մասնակիցն է։ Րաֆֆին հանգիստ ու  հակիրճ պատմեց մեզ այն մասին, որ, ընդհանուր առմամբ, նախագծին մասնակցելն իր մտահղացումը չի եղել։

«Ես չէի ուզում մասնակցել նախագծին։ Մայրս էր  համոզում ինձ, ու ես որոշեցի հետևել նրա  խորհրդին։

Ընդհանուր առմամբ, ես չէի մտածում ու չէի անհանգստանում այն մասին, թե մինչև ուր կհասնեմ։

Ինձ ընդամենն այն փաստն էր հետաքրքրում, որ ես բավականություն եմ ստանում նրանից, ինչ անում եմ բեմի վրա, իսկ երբ բավականություն են ստանում նաև հանդիսատեսը ու ժյուրիի անդամները, ապա դա լավագույն պարգևատրությունն է ինձ համար։

Թե ինչ արդյունքի ես կհասնեմ նախագծում՝ ինձ այնքան  չի հուզում, որքան այն, որ իմ ստեղծագործությունը հիացնում է բոլորին»,- մեզ հետ զրույցում ասել է Րաֆֆին։



© NEWS.am STYLE