Միլիոնատեր Դեն Բիլզերյանը հերթական ստորջրյա նկարահանումն է ցույց տվել

13:03   20 ապրիլի, 2018

Դեն Բիլզերյանը երկար ժամանակ ոչինչ չէր հրապարակում իր Instagram -ում, այնուհետև իր ընկերուհու՝ Սոֆիա Բեւերլիի հետ հանգստանալու է մեկնել ու արդեն երրորդ օրը հաջորդաբար հրապարակում է կղզիներում իրենց հանգստի մասին լուսանկարներ ու տեսագրություններ։

«Պոկերի արքան» իր Instagram-ում հրապարակել է տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես է ինքը լուսանկարում  ընկերուհուն ստորջրյա զբոսանքի ժամանակ։ 

Публикация от Dan Bilzerian (@danbilzerian)

Իսկ ավելի վաղ Դենը ցույց է տվել մարիխուանայով լուսանկար։ Իր Instagram-ում միլիոնատերը հրապարակել է լուսանկար, որտեղ նստած է սեղանի մոտ, որի վրա երկու փաթեթ մարիխուանա է դրված։

«Արձակուրդներն ավարտվեցին։ Վերադառնում եմ աշխատանքի։ Կներեք ուշացման համար»,- մակագրել է լուսանկարը Դենը։

Նշենք, որ «Պոկերի արքան» պատահական չէ լուսանկարվել մարիխուանայով, ինչն, ի դեպ, պարբերաբար անում է։ Հայազգի միլիոնատերը վերջերս հայտնել է, որ մտադիր է ստեղծել մարիխուանայի արտադրության համաշխարհային ապրանքանիշ ու վաճառքի հանել իր արտադրանքը։

Դենը ծրագրում է մրցակցել ծխախոտային արդյունաբերության հետ ու այն դուրս մղել շուկայից։



© NEWS.am STYLE