Նիկոլ Քիդմանը եւ Ջենիֆեր Լոպեսը աշխարհի ամենաազդեցիկ կանանցից են՝ Time ամսագրի վարկածով

12:12   20 ապրիլի, 2018

Time ամսագիրը ներկայացրել է իր 100 Most Influential People of 2018 ավանդական վարկանիշը (2018-ի 100 ամենաազդեցիկ մարդիկ)։ Պարբերականը միանգամից թողարկել է մի քանի ամսագրեր՝ տարբեր շապիկներով, այդ թվում` Ջեյ Լոյի ու Նիկոլ Քիդմանի պատկերներով (աստղերը ճանաչվել են ամենաազդեցիկ կանայք «Կուռքեր» անվանակարգում)։

Մյուս չորս շապիկների վրա ամերիկյան սերիալների 38-ամյա դերասանուհի Թիֆանի Հեդիշն է, հայտնի շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, Me Too շարժման հիմնադիր Տարանա Բերքը, Microsoft ընկերության գլխավոր տնօրեն Սաթյա Նադելան։

Ռոջեր Ֆեդերեր

Թիֆանի Հեդիշ

Տարանա Բերք

Սաթյա Նադելա

Ի դեպ, «Առաջնորդներ» կատեգորիայում առաջատար են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արքայազն Հարին ու նրա հարսնացուն՝ Մեգան Մարքլը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը։

«Ամենաազդեցիկների» ցուցակում ընդգրկվել են նաեւ գյուտարար ու միլիարդատեր Իլոն Մասկը, հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին։

Ամսագիրը միավորել է դերասաններին «Նկարիչներ» կատեգորիայում ու նրանցից ամենաազդեցիկն է կոչել Նիկոլ Քիդմանին, Հյու Ջեքմանին, Գալ Գադոթին, Միլլի Բոբի Բրաունին, Գիլյերմո դել Տորոյին, հեռուստահաղորդավար Ջիմի Քիմելին։

Աղբյուրը՝ Abcnews

 



© NEWS.am STYLE