Շպռոտը եւ այլ հայտնիներ՝ Գլենդելում Նիկոլ Փաշինյանին եւ նրա աջակիցներին սատարող ցույցին (ֆոտո/վիդեո)

11:31   20 ապրիլի, 2018

Երեկ՝ ապրիլի 19-ին, Գլենդելի հայերը հավաք են կազմակերպել՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների:

Ցույցը բազմամարդ է եղել: Դրան մասնակցել են նաեւ ամերիկաբնակ հայ հայտնիներ՝ Շպռոտը, Անժելա Սարգսյանը, Արփինե Բեկջանյանը:

Հիշեցնենք, որ Շպռոտն ավելի վաղ անդրադարձել էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին.

«Իմ ողջ ընտանիքը Հայաստանում է ապրում եւ վատ չեն ապրում, միջին... Բայց գիտեմ, որ շատերը իմ երկրում հազիվ ծերը ծերին են հասցնում, հոգնել են, դավադիտ են եղել: Թող մեզ լավ նայեն, վերեւից թող չնայեն... կամ թող գնան, մենք մեզ կնայենք...»,- գրել է նա:



© NEWS.am STYLE