Շպռոտի կենացը՝ նվիրված ոստիկաններին, «դուխով որձերին» եւ հայ աղջիկներին (տեսանյութ)

13:30   20 ապրիլի, 2018

Երեկ՝ ապրիլի 19-ին, Գլենդելի հայերը հավաք են կազմակերպել՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների:

Ցույցը բազմամարդ է եղել: Դրան մասնակցել են նաեւ ամերիկաբնակ հայ հայտնիներ՝ Շպռոտը, Անժելա Սարգսյանը, Արփինե Բեկջանյանը:

Ցուցարարներին աջակցելու հարցում հատկապես ակտիվ է Շպռոտը, որն իր Instagram-ում ուղերձ է հղել: Հրապարակված տեսանյութում երգչուհին ասում է.

«Ուզում եմ խմել բոլոր այն ոստիկանների կենացը, ովքեր անցան մեր կողմը փշալարերից այն կողմ եւ, իհարկե, էն դուխով որձերի կենացը, որ էսօր պայքարում են անարդարության դեմ մեր երկրում եւ ուզում եմ խմել էն սիրուն հայ աղջիկների կենացը, ովքեր էսօր տղամարդկանց կողքին են, իրենց հարազատների կողքին են, մեր կողքին են: Մեռնեմ ես ձեր ջանին, սիրուններ ջան»:



© NEWS.am STYLE