Coldplay խումբը՝ ամենաատելի հիթերի վարկանիշի առաջատար

16:10   20 ապրիլի, 2018

Այսօրվա արդեն երկրորդ վարկանիշն ենք ձեզ ներկայացնում։ Սկզբում Time ամսագիրն էր ներկայացրել 2018-ի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը, իսկ հիմա NME-ն կազմել է արևմտյան այն խմբերի հիթերի վարկանիշը, որոնք, պորտալի կարծիքով, ոչ ոք չի սիրում։ Ցանկը կազմվել է առցանց քվեարկության հիման վրա։

Եվ այսպես, վարկանիշի առաջատարն է Coldplay խումբը՝ Viva La Vida երգով։

Դրան հաջորդում է The 1975 խումբը՝ Medicine կոմպոզիցիայով։

Եռյակը եզրափակում է Limp Bizkit-ը՝ Rollin երգով։

Վարկանիշում տեղ են գտել ABBA քառյակը՝ Fernando երգով, Maroon 5-ը՝ This Love, The Libertines խումբը՝ Can’t Stand Me Now երգով, Sugababes խումբն իր Overload դեբյուտային սինգլով, Nickelback-ը՝ How You Remind Me հիթով, Razorlight-ը՝ Golden Touch երգով, The Cure խումբը՝ Pictures of You երգով, Oasis-ը՝ Wonderwall երգով, Radiohead խումբը՝ Fake Plastic Tree երգով, ու The Smiths խումբը՝ This Charming Man երգով։



© NEWS.am STYLE