«Ես ինձ լավ մարդ եմ համարում, ու շատերն են այդպես կարծում». Միրանդա Քերը նշում է 35-ամյակը (ֆոտո/վիդեո)

17:34   20 ապրիլի, 2018

Ավստրալիացի մոդել, Victoria’s Secret հանրահայտ բրենդի «հրեշտակ» Միրանդա Քերն այսօր՝ ապրիլի 20-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Գեղեցկուհին դարձավ 35 տարեկան:

Միրանդան առաջին ավստրալուհին էր, որը դարձավ Victoria's Secret-ի դեմքը:

Մոդելային կարիերան Քերն սկսել է 13 տարեկանում: 1997 թ-ին նա դարձել է Dolly ամսագրի մրցույթի հաղթողը՝ ճանաչվելով լավագույն մոդել:

Վերջին շրջանում Քերի անունը հաճախ է հայտնվում Forbes ամսագրում՝ ամենաբարձր վարձատրվող մոդելների ցուցակում:

Յուրահատուկ արտաքինով մոդելը ցանկացած զգեստ դարձնում է իրենը: Քերին սովորաբար չես տեսնի վուլգար եւ սկանդալային կերպարներում, բայց նա միշտ հմայիչ է եւ տարբերվող. նա բոլորին գերում է հենց իր կանացիությամբ եւ նրբագեղությամբ:

Մոդելի տասը ամենահետաքրքիր մեջբերումները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Կարծում եմ՝ որպեսզի հարաբերությունները հաջող լինեն, զույգերի մոտ պետք է լինի երկխոսություն, միմյանց գնահատելու եւ հասկանալու արվեստ»:

«Ամեն առավոտ ես արթնանում եմ եւ հիշեցնում ինձ, որ պետք է շնորհակալ լինեմ ամեն ինչի համար»:

«Ես ցանկանում եմ օգնել կանանց, որ հասկանան իրենց եզակիությունը, քանի որ ինչպես վարդը, այնպես բոլոր ծաղիկները, գեղեցիկ են»:

«Երբ աղոթում եմ, առաջնահերթ շնորհակալություն եմ հայտնում մայր բնությանը իր ստեղծած գեղեցիկ երեւույթների համար»:

«Կարծում եմ՝ գիտելիքն ուժ է. երբ դու գիտես՝ ինչպես հոգ տանել ինքդ քո մասին, ավելի ես կատարելագործվում»: 

«Ես ինձ լավ մարդ եմ համարում, ու շատերն են այդպես կարծում: Բայց լավ մարդ լինելը նաեւ այն է, երբ դու անում ես լավ արարք ու ոգեշնչում մյուսներին էլ լինել լավը»:

«Ես ինձ միշտ բոլորին հավասար եմ համարում»:

«Միգուցե, չափից շատ ավանդապաշտ եմ, բայց կարծում եմ՝ տղամարդկանց դուր է գալիս, երբ իրենց օգնությանն ես դիմում ինքնուրույն ինչ-որ բան անելու փոխարեն»:

«Մենք հաճախ դիտավորյալ ինչ-որ բաներ ենք ասում՝ դիմացինին վիրավորելու համար: Ես կարծում եմ՝ մենք պետք է սովորենք խաղաղ ապրել մյուսների ու ինքներս մեզ հետ»:

«Ես սիրում եմ հագնել բարձրակրունկներ, երբ աշխատանքի մեջ եմ, բայց երբ զբոսնում եմ տղայիս հետ, դա միանգամայն այլ պատմություն է»:

«Ես իսկապես սիրում եմ կարմիր շրթներկ: Հատկապես, երբ հոգնած ես լինում, այն ի զորու է թարմություն հաղորդել դեմքիդ»:

Լուսանկարները՝ Beauticate



© NEWS.am STYLE