«Ազատ մտածող, իր իրավունքին տեր կանգնող մարդու խնդիրն է դրված». նկարիչ Սամվել Սաղաթելյան

15:04   20 ապրիլի, 2018

NEWS.am STYLE-ը մեկ անգամ չէ, որ ներկայացրել է մեգատաղանդավրո նկարիչ Սամվել Սաղաթելյանի աշխատանքները: Եվ այսօր մենք նրանից հետաքրքվել ենք, թե ինչ կարծիք ունի Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Ըստ Սամվել Սաղաթելյանի՝ Հայաստանում անկախության եւ սուվերեն երկրի, ազատ մարդու իմաստը չգնահատվեց, այդ իսկ պատճառով այսօր նման պատկեր ունենք.

«Աստիճանաբար անկախությունը զիջվեց երրորդ ուժին, ինչը բերեց, ըստ էության, գաղութացում հիշացնող իրավիճակի։ Երկրի երեք նախագահներն էլ փոշիացրեցին անկախության գաղափարը։ Ի վերջո, ազատ մտածող, իր իրավունքին տեր կանգնող մարդու խնդիրն է դրված, ինչը վերաբերվում է եւ երկրի ապագաղութացմանը»:

Նկարիչն իր խոսքում նկատեց, որ «Սերժն» անձ չէ, այլ համակարգի ապոֆեոզ, որը կառուցված է քծնանքի, կենցաղային վախի եւ կոռուպցիայի վրա: Նրա խոսքով՝ այս շարժումն առանձնանում է երեք բանով.

«Առաջին՝ կոնկրետ լիդեր չկա, երկրորդ՝ տարիքային ցենզը շատ երիտասարդ է ու թարմ, երրորդ՝ այն հիմնված չէ ատելության վրա, այլ սիրո»:



© NEWS.am STYLE