Օլգա Բուզովան Բաստայի հետ իր առաջին ռեփն է ձայնագրել

17:09   20 ապրիլի, 2018

Օլգա Բուզովան Բաստայի հետ ձայնագրել է իր առաջին ռեփը։ Հայտնի ռեփերը համոզել է երգչուհուն միասին երգ ձայնագրել, ինչի մասին հեռուստահաղորդավարուհին հայտնել է իր Instagram-ում։

«Օլյա Բուզովան նույնպես երաժշտություն է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Բաստային այն բանի համար, որ զգացել է ինձ ու նման սուպեր մեգահիթ ձայնագրել, այն արդեն կարելի է ներբեռնել ու լսել բոլոր երաժշտական հարթակներում։ Վասյա, ինձ համար շատ հաճելի էր Ձեզնից առաջարկ ստանալ՝ նման feat ձայնագրելու։ Դա նոր ուղղություն է ինձ համար, հույս ունեմ՝ ձեզ դուր կգա մեր համատեղ աշխատանքը»,- գրել է Բուզովան։  

Публикация от Ольга Бузова (@buzova86)

Ձայնագրության նախաձեռնողը, ինչպես պարզվեց, հենց ինքը Բաստան է եղել։ Նա հենց իր Gazlive հաղորդման ժամանակ էր Բուզովային առաջարկել համատեղ երգ ձայնագրել։

 



© NEWS.am STYLE