ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   7 մայիսի, 2018

ԽՈՅԵՐ

Փորձեք հասկանալ, թե ինչ եք ակնկալում ձեր հարաբերություններից եւ ձեր սիրելիից: Նույնիսկ դուք այդ հարցի պատասխանը չունեք, ուրեմն պետք չէ մեղադրել սիրելիին:

ՑԼԵՐ

Այսօր ստիպված կլինեք մի որոշում կայացնել հանուն ձեր սիրելիի: Եթե դուք դա չանեք, ոչ-ոք ձեր փոխարեն նման բան չի կարող անել: Այնպես որ, մի կողմ թողեք պատասխանատվությունն ու անցեք գործի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երկրվորյակներին այսօր փորձություն է սպասվում: Հնարավոր է՝ դա կապված լինի ձեր ձիրքի հետ: Օրինակ՝ եթե լավ եք պատրաստում, աշխատեք այսօր շատ բան չպատրաստել, որպեսզի չթունավորվեք շատ ուտելու պատճառով:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր աշխատեք մտածել ձեր սեփական շահերի մասին: Եթե անգամ դրանք չհամընկնեն ձեր սիրելիի նախընտրությունների հետ, պետք չէ զիջել դիրքերը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր լավ կլինի՝ սիրելիի մասին բացահայտեք ավելին: Պետք չէ գուշակություննեևր անել: Պարզապես, խնդրեք նրան խոսել ձեզ հետաքրքրող թեմայի շուրջ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք կգիտակցեք, որ սխալ եք վարվել սիրելիի հանդեպ եւ կցանկանաք ներողություն խնդրել նրանից: Իհարկե, շատ լավ բան եք մտածել, բայց շատ կարեւոր է, որ դա անեք սրտանց եւ անկեղծ, որպեզի ձեր սիրելին ձեզ ների:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր չեք կարողանա ինքնուրույն լուծել ձեր խնդիրհերը եւ կցանկանաք դիմել սիրելիի օգնությանը: Բայց դա արեք միայն այն դեպքում, եթե 100%-ով վստահում եք նրան:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր դուք չեք հասկանա, թե ինչ է ձեզանից ցանկանում ձեր սիրելին: Փորձեք լսել ձեր ներքին ձայնին: Ձեր ինտուիցիան ձեզ չի խաբի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք շատ կպչուն կլինեք: Եթե ձեր սիրելին այնքան էլ կատակասեր չէ, ապա շատ դժվար կլինի նրա հետ շփվելը: Արդյոք ձեզ պե՞տք է նման մեկը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Հրաշալի օր է, որպեսզի հարաբերություններին նոր ընթացք տաք: Լավ կլինի, որ դրանք նոր փուլ տանեք: Սակայն հարաբերություններ խզելու համար բարենպաստ օր չէ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին հաճելիորեն կզարմացնի ձեզ: Դուք կապշեք բացահայտելով, թե որքան դրական կողմեր ունի նա, որոնք նախկինում անհայտ էին ձեզ համար:

ՁԿՆԵՐ

Ձկներին այսօր խորհուրդ է տրվում ողջ պատասխանատվությունն իրենց ուսերին կրել: Մի վախեցեք վճռական որոշումներ կայացնելուց, քանի որ այսօր ձեզ ամեն ինչ կհաջողվի:

Junona.org



© NEWS.am STYLE