Քանյե Ուեսթն անոնսել է իր երկու նոր ալբոմները

19:02   20 ապրիլի, 2018

Երեկ մենք հայտնեցինք, որ Քանյեն շատ շուտով կթողարկի իր ալբոմը ու, ահա, ռեփերն իր Twitter-ում հայտնել է, որ միանգամից երկու ալբոմ է թողարկելու։ Քանյեի ալբոմներն այս պահի դրությամբ տարվա ամենաշատ սպասված իրադարձություններն են երաժշտական ասպարեզում։

40-ամյա ռեփերը նշել է, որ առաջին ալբոմը, որի մեջ յոթ երգ է ընդգրկվելու, հունիսի 1-ին է թողարկվելու։

«Երբեք մի լսեք, թե ինչ են ասում ուրիշները։ Նրանք շեղում են ձեզ։ Արեք այն, ինչ զգում եք, ու դուք կհասնեք հաջողության»,- գրել է Քանյեն։

Ճիշտ է՝ ռեփերը նաև իր ոճով մի հսկայական ճառ է գրել, որտեղ նշել է, որ աշխարհում ամենակարևոր բանն է անել այն, ինչ սիրում ես։

Երկրորդ ալբոմի թողարկումը, որը ձայնագրվել է Kid Cudi-ի հետ համատեղ, ծրագրված է հունիսի 8-ին։ Այդ զուգերգը կոչվելու է Kids See Ghost։

Քանյեի՝ այս պահի դրությամբ վերջին ալբոմը, որը կոչվում է The Life of Pablo, թողարկվել է 2016-ին։

 



© NEWS.am STYLE