«Որոշ կապիկներ ավելի զարգացած են, քան որոշ մարդիկ». Հոլիվուդի հայազգի դերասան Էնդի Սարկիսը նշում է 54-ամյակը

19:32   20 ապրիլի, 2018

Հայկական արմատներ ունեցող անգլիացի դերասան Էնդի Սարկիսը, որը ֆիլմասերներին առավել հայտնի է «Մատանիների տիրակալը» եւ «Հոբիթ» ֆիլմերում Գոլումի կերպարով, այսօր՝ ապրիլի 20-ին, նշում է ծննդյան 54-ամյակը:

Սարկիսը հայկական արմատները ժառանգել է հոր կողմից, որը ծնունդով Իրաքից էր: Հոլիվուդում հայտնի հայ դերասանը մի շարք արժեքավոր մրցանակների դափնեկիր է, որոնց թվում են՝ Empire Award, Saturn Award, իսկ Longford ֆիլմում Իեն Բրեդիին մարմնավորելու համար նա ստացել է «Ոսկե Գլոբուս»:

Էնդին հայտնի է նաեւ «Կապիկների մոլորակը», «Ջունգլիների գիրքը», «Սեւ մոլորակը», «Աստղային պատերազմներ» ֆիլմերից:

NEWS.am STYLE-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում հայազգի դերասանի հայտնի մտքերից մի քանիսը:

«Խելացի եղիր՝ կյանքը կարճ է: Դու դա կարող ես անել, բոլորն են կարող»:

«Ես սիրում եմ կերպարանափոխվել, քանի որ դա է ինձ համար ազատությունը»:

«Ես սիրում եմ դերասանությունը, բայց դա ինձ ամար դարձել է մի ամբողջ կտավի մի մասը միայն»:

«Կարծում եմ՝ ծնող լինելը հիմա լրիվ այլ բան է. մեզ հիմա մեր երեխաներն են կառավարում»:

«Ամեն դարաշրջան ունի իր հետաքրքրությունները, եւ համակարգչային խաղերը այսօրվա մի մասիկն են կազմում՝ ուզում եք դատապարտեք, ուզում եք՝ ոչ: Մի ժամանակ էլ մարդիկ տարված էին թատրոնով կամ կինոյով»:

«Ես միշտ կարծել եմ, որ կերպարներիս միջոցով ավելի շատ բան կարող եմ ասել, քան սեփական անձիս»:

«Կարծում եմ՝ ներսումս շատ էներգիա կա կուտակված, որը պետք է դուրս թողնեմ»:

«Որոշ կապիկներ ավելի զարգացած են, քան որոշ մարդիկ, որոնց ճանաչում եմ»:

«Գոլումին մարմնավորելն, իհարկե, հետաքրքիր էր, բայց կցանկանայի երբեմն նաեւ սեփական դեմքս տեսնել էկրանին»:

«Լավ սցենարի ու դերի դեպքում ինձ կտեսնեք նաեւ ռոմանտիկ կատակերգություններում»:

Լուսանկարները՝ IMDb, Getty



© NEWS.am STYLE