Լուսինե Թովմասյանն ընտանեկան հանգստից լուսանկար է հրապարակել

21:06   20 ապրիլի, 2018

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն Instagram-ի իր էջի story բաժնում նոր լուսանկարներ է հրապարակել: Գեղեցկուհու տեղադրած լուսանկարներում նրա ամուսինն է իրենց դստեր՝ փոքրիկ Արիանային հետ, որոնք վայելում են ծովափնյա ընտանեկան հանգիստը:

Լուսանկարին կից Լուսինե Թովմասյանը մեկնաբանություն չի թողել:

Նշենք, որ Լուսինե Թովմասյանն Instagram-ի իր էջի story բաժնում լուսանկարներ էր հրապարակել: Գեղեցկուհու տեղադրած լուսանկարներում Լուսինեն ներկայացրել էր իր դստեր՝ փոքրիկ Արիանային, ով մայրիկի հետ վայելում էր իր կիրակնօրյա հանգիստը:

Հիշեցնենք, որ Լուսինե Թովմասյանը հաճախ է լուսանկարներ և տեսանյութեր հրապարակում սոցցանցերի իր էջերում դստեր մասնակցությամբ: Գեղեցկուհին անդրադարձել էր իր և դստեր նմանություններին մեկնաբանելով այն այսպես. «Այնքան շատ են իմ ու իրա նմաննությունները։ Անհավատալի է, թե որքան է նա ինձ նման»։

Գեղեցկուհին ավելի վաղ ցույց էր տվել, թե ինչպես է իր փոքրիկ դուստր Արիանան պարումպիցցա պատրաստումզվարճանում հայրիկի եւ զբոսնում մայրիկի հետ:

 



© NEWS.am STYLE