Արման Նշանյանը կոչ է անում միանալ ժողովրդին

22:06   20 ապրիլի, 2018

Դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանն Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել: Լուսանկարն արված է Հանրապետության հրապարակում, որտեղ ծածանվում է եռագույնը: Արման Նշանյանն իր հրապարակած լուսանկարին կից միանալու կոչ է արել: Նա գրել է. «ՄԻԱՑԵՔ!!!!!!!!!»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհի Սոֆյա Պողոսյանն Instagram-ի իր էջում դիմակավորված ոստիկանների սև-սպիտակ լուսանկար էր տեղադրել, որը մեկնաբանել էր հետևյալ կերպ. «Ինչպե՞ս կարելի է անտարբեր մնալ ստալինյան դիկտատուրայի հանդեպ...»:

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն էլ Instagram-ի իր էջում գրառում էր կատարել՝ խնդրելով Սերժ Սարգսյանին հրաժարական տալ: Սարգիս Գրիգորյանը գրել էր.

«Պարոն վարչապետ, որպես ՀՀ քաղաքացի ու այս իրավիճակին ոչ անտարբեր մարդ, խնդրում եմ`գնահատեք տիրող շատ լուրջ իրավիճակը, որի արդյունքում կարող են բազմաթիվ զոհեր լինեն ու կայացրեք կարևոր որոշում` հրաժարվեք վարչապետի պաշտոնից և կանխեք սպասվելիք վտանգը: Փողոցում երիտասարդներ են` էրեխեք ովքեր խենթի պես պայքարում են սեփական իրավունքների համար: Մի թողեք դանակը հասնի ոսկոռին: Այդ քայլով համոզված եմ կվերանա և երկողմանի ատելությունը և չարությունը: Խնդրում եմ խոհեմ գտնվեք և թույլ մի տվեք անչափ վտանգավոր դեպքերի զարգացմանը»:

 

 



© NEWS.am STYLE