Մահացել է դիջեյ Ավիչին

23:33   20 ապրիլի, 2018

Համաշխարհային ճանաչում ունեցող դիջեյ Թիմ Բերգլինգը, առավել հայտնի, որպես Ավիչի, մահացել է 28 տարեկան հասակում:

Այս մասին հայտնում է Independent-ը: 28-ամյա երաժշտին ապրիլի 20-ին, ցերեկը (տեղական ժամանակով) գտել են մահացած՝ Օմանի Մասկատ քաղաքում:

«Խորին ցավով հայտնեւմ եմ, որ մենք կորցրեցինք Թիմ Բերգլինգին, նաև հայտնի, որպես Ավիչի: Նրա ընտանիքի համար անդառնալի կորուստ էր: Մենք խնդրում ենք հարգանք ցուցաբերել իրենց անձնական կյանքի հանդեպ, իրենց համար դժվարին այս պահին», - հայտնել է իր ներկայացուցիչ Դիանա Բարոնը:

Թիմ Բերգլինգը տառապում էր սուր պանկրեատիտով, որն էլ մեծ մասամբ առաջացել է ալկոհոլի չարաշահման արդյուքում:

2016թ.-ին առողջական խնդիրների պատճառով նա հրաժարվել է ելույթներից:



© NEWS.am STYLE