«Կանադայի Ձայնը». Միրիամ Բաղդասարյանն անցել է կիսաեզրափակիչ. նրա հաղթական ելույթը չեն հրապարակում

10:02   21 ապրիլի, 2018

18-ամյա Միրիամ Բաղդասարյանը կրկին փայլել է «Կանադայի Ձայնում»: Հայուհին ելույթ է ունեցել ապրիլի 16-ին՝ նախագծի քառորդ եզրափակիչում՝ կատարելով Hozier-ի Take Me To Church հիթը:

Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Լարա Ֆաբիանի թիմի երեք անդամներից հենց նա է ստացել ամենաշատ ձայներն ու անցել կիսաեզրափակիչ:

Ուշագրավ է, որ այդ օրվա բոլոր ելույթները հրապարակվել են «Կանադայի Ձայնի» յութուբյան պաշտոնական էջում, բացի Մարիամի ելույթից: Մարիամի ելույթն առայժմ ոչ պաշտոնական ալիքներից մեկում կարելի է տեսնել միայն:

Սա նկատել են նաեւ երգչուհու երկրպագուները, որոնք իրենց դժգոհությունն են արտահայտել Միրիամի ֆեյսբուքյան էջում:

Հավելենք, որ Միրիամ Բաղդասարյանի ելույթներն ամենաշատ թվով դիտումներն ունեն եւ տարօրինակ զուգադիպությամբ հենց ամենաշատ դիտում ապահովող երգչուհու կատարումը դուրս է մնում նախագծի յութուբյան պաշտոնական ալիքից:



© NEWS.am STYLE