Ալինա Մարտիրոսյանի ամուսինը կնոջ հետ հանրահավաքից լուսանկար է հրապարակել

00:03   21 ապրիլի, 2018

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի ամուսինը՝ Կարեն Արայանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է տեղադրել կնոջ հետ: Ամուսինները մասնակցել են այսօրվա հանրահավաքին:

Կարեն Արայանի լուսանկարի մեկնաբանության հատվածում նշել է կնոջը, իսկ հեշթեգներում նշել՝ հաղթանակ, Հայաստան, հայեր բառերը:

Նշենք, որ ավելի վաղ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել: Ալինայի լուսանկարն արված էր Հանրապետության հրապարակում: Տեղադրած լուսանկարին կից դերասանուհին մեկնաբանություն չէր գրել, փոխարենը՝ ՀՀ եռագույն դրոշ ու բռունց խորհրդանիշներն են: Իսկ հեշթեգերում նշել էր Հայաստան, հայերով,  հաղթանակ բառերը:

Հիշեցնենք, որ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում Ֆրասիայի հրապարակում տեղի ունեցող հավաքից լուսանկարներ էր հրապարակել:  Իր տեղադրած լուսանկարներին կից գրել էր. «Մի կոտրեք երիտասարդների հոգին»:

 



© NEWS.am STYLE