Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը դարձել է Saint Laurent-ի դեսպանը

17:02   21 ապրիլի, 2018

Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը դարձել է Saint Laurent ապրանքանիշի դեսպանը։

Քայա Գերբերն իր Instagram-ում հրապարակել է լուսանկարներ իր ֆոտոշարքից։

Մոդելը հայտնվել է ֆրանսիական ապրանքանիշի աշնանային գովազդարշավի առաջին սև- սպիտակ կադրերում։

Հայտնի մոդելի դուստրը ցուցադրել է թավշյա տաբատներ, վերնաշապիկներ, թեթև բլուզներ՝ բոխո ոճով, կաշվե ու մորթյա հագուստ, նաև տարվա ցուրտ եղանակի համար նախատեսված այլ իրեր։

Համացանցում հայտնվել է նաև արշավի առաջին գովազդային տեսահոլովակը, որտեղ Քայան հագուստը ցուցադրում է Velvet Undeground խմբի Venus in Furs երգի երաժշտության ներքո։

Публикация от Kaia (@kaiagerber)



© NEWS.am STYLE