Հայտնի է Ռուսաստանի «Մանկական Ձայնը» նախագծի հաղթողը

11:10   21 ապրիլի, 2018

Երեկ ավարտվել է ռուսական «Մանկական Ձայնը» հեռուստանախագծի հինգերորդ եթերաշրջանը։ Քվեարկության արդյունքներով որոշվել է հինգերորդ եթերաշրջանի հաղթողը։ Նա 12-ամյա Ռուտգեր Գարեխտն է՝ Պելագեայի թիմից։

Գարեխտը կատարել է «Офицеры» երգը։ Սուպերեզրափակիչում նրա մրցակիցներն էին Անաստասիա Գլադիլինան, որը կատարել է «Я тебя никогда не забуду» երգը, ու Սոֆիա Ֆյոդորովան՝ «На десерт» երգով։

Մրցույթի կանոններով՝ եզրափակչի ժամանակ ինը մասնակիցներին բաժանում են թիմերի՝ յուրաքանչյուր երգուսույցի կողմից երեքական մասնակցով։ Երեխաները կատարում են երգեր, իսկ հանդիսատեսը ընտրում է յուրաքանչյուր եռյակից սուպերեզրափակիչ անցնող միայն մեկ մասնակցի։ Վճռորոշ փուլում մասնակիցները նորից են բեմ դուրս գալիս ու կատարում երկրորդ կոմպոզիցիան։



© NEWS.am STYLE