Մերկ Քորթնի Քարդաշյանը՝ V Magazine-ի շապիկին ու էջերին

13:15   21 ապրիլի, 2018

Օրերս Քորթնի Քարդաշյանը 39 տարեկան է դարձել։ Ու ահա այդ իրադարձության կապակցությամբ նրա համար նվեր է դարձել V Magazine ամսագրի թողարկումը, որի շապիկին ու էջերին հեռուստաաստղն է պատկերված։

Ֆոտոշարքի համար Քորթնին օգտագործել է կոսմետիկա իր ու քրոջ՝ Քայլիի սեփական հավաքածուից, որի գործարկման մասին քույրերը օրերս էին հայտնել։

Ինչպես ընդունված է Քարդաշյանների գերդաստանում՝ վաճառքը իրականացվելու է առցանց, իսկ այն, որ արտադրանքը հաշված րոպեների ընթացքում կսպառվի, կասկածից վեր է:

 Ֆոտոշարքը հիշեցնում է 80-ականների ֆիլմերի գույներն ու ոճը։ 



© NEWS.am STYLE