Քիմ Քարդաշյանը նոր ֆեշն ապրանքանիշ է ստեղծում

14:10   21 ապրիլի, 2018

Քիմ Քարդաշյանն օրերս փակել է իր DASH ապրանքանիշը, որը մասնագիտացած էր հագուստի արտադրության ու վաճառքի վրա. Քիմը դժգոհ էր վաճառքի ցուցանիշներից, նաև արտադրվող հագուստի ոճից։

TMZ-ը հայտնում է, որ հայուհին մտադիր է նոր ապրանքանիշ ստեղծել, որը արտադրելու է հագուստ՝ անմիջապես նրա ղեկավարությամբ։ Քիմը հետևելու է արտադրության յուրաքանչյուր քայլին՝ կոնցեպտից ու դիզայնից սկսած մինչև վաճառք (առցանց)։

37-ամյա հեռուստաաստղն արդեն որոշ ժամանակ աշխատում է իր ներքնազգեստի հավաքածուի մշակման վրա։ Քիմին օգնում է այն նույն թիմը, որը առաջ է մղել նրա քրոջ՝ Քլոեի Good American ապրանքանիշը։ Հավաքածուի ստեղծմանը մասնակցում է նաև Քանյե Ուեսթը։

Նոր հավաքածուն վաճառքում կհայտնվի տարեվերջին։



© NEWS.am STYLE