Դուեյն Ջոնսոնն իր երկրպագուհու համար գնել է կինոթատրոնի բոլոր տոմսերը

15:35   21 ապրիլի, 2018

Դուեյն Ջոնսոնն, իհարկե, անգերազանցելի է։ 45-ամյա դերասանն իր Instagram-ում հայտնել է հետևյալ պատմության մասին։ Մեկ շաբաթ առաջ նրա բաժանորդներից մեկը՝ Քեթի անունով, նրան հրավիրել է Մինեսոթայում իր դպրոցական ավարտական երեկույթին։

Դերասանը նկատել է այդ հաղորդագրությունը ու հրապարակել տեսանյութ, որտեղ հայտնել է, որ շատ հուզված է աղջկա հրավերքով։

Публикация от therock (@therock)

«Այդ ժամանակ ես նկարահանումների եմ լինելու։ Քանի որ դու չես ամաչել ու հրավիրել ես ինձ (իսկ շատ կանայք իմ կողքին ամաչկոտ են դառնում), իսկ ես չեմ կարող գալ, դրա համար էլ ես որոշեցի քեզ անակնկալ անել։ Ես տեղի  կինոթատրոնում ամրագրել եմ բոլոր տեղերը՝ իմ նոր «Ռեմփեյջ» ֆիլմի դիտման համար։ Դու կարող ես գալ ընկերներիդ հետ՝ բոլոր 232 տեղերը ձերն են։ Ես վճարում եմ ամեն ինչի համար, վերցրեք որքան ուզում եք պոպ-կորն, կոլա ու քաղցրավենիք» ,- տեսահոլովակում հայտնել է դերասանը, որը քիչ ավելի ուշ իր էջում հրապարակել է նաև աղջկա արձագանքը, որը դասարանում նստած լսել է իր կուռքի նվերի մասին։

  

Публикация от therock (@therock)



© NEWS.am STYLE