Միլիոնատեր Դեն Բիլզերյանը ցույց է տվել հարյուրդոլարանոց թղթադրամ՝ իր պատկերով

16:05   21 ապրիլի, 2018

Միլիոնատեր Դեն Բիլզերյանը նորից շատ ակտիվ է դարձել Instagram-ում։ Նա հազվադեպ է լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում, բայց վերջին մի քանի օրերին նա առանձնահատուկ ակտիվ է դարձել։ Ու նորից ցույց է տվել էպատաժային լուսանկար։

«Պոկերի արքան» ցույց է տվել հարյուր դոլարանոց թղթադրամ, որի վրա ինքն է պատկերված։ 

Իսկ ավելի վաղ Դենը ցույց է տվել մարիխուանայով լուսանկար։ Իր Instagram-ում միլիոնատերը հրապարակել է լուսանկար, որտեղ նստած է սեղանի մոտ, որի վրա երկու փաթեթ մարիխուանա է դրված։

«Արձակուրդներն ավարտվեցին։ Վերադառնում եմ աշխատանքի։ Կներեք ուշացման համար»,- մակագրել է լուսանկարը Դենը։

Նշենք, որ «Պոկերի արքան» պատահական չէ լուսանկարվել մարիխուանայով, ինչն, ի դեպ, պարբերաբար անում է։ Հայազգի միլիոնատերը վերջերս հայտնել է, որ մտադիր է ստեղծել մարիխուանայի արտադրության համաշխարհային ապրանքանիշ ու վաճառքի հանել իր արտադրանքը։

Դենը ծրագրում է մրցակցել ծխախոտային արդյունաբերության հետ ու այն դուրս մղել շուկայից։



© NEWS.am STYLE