Հոգեբանության 5 կանոն, որոնք կարող են փոխել ձեր աշխարհայացքը

22:15   21 ապրիլի, 2018

1. Հայելու կանոն

Ինձ շրջապատող մարդիկ իմ հայելին են: Նրանք արտացոլում են իմ սեփական անձի առանձնահատկությունները, որոնք հաճախ ինքս էլ չեմ գիտակցում: Օրինակ՝ եթե ինչ-որ մեկն ինձ վիրավորում է, նշանակում է՝ ես եմ այդպես ուզում, ես դա թույլ եմ տալիս: Եթե ինչ-որ մեկը նորից ու նորից խաբում է ինձ, նշանակում է՝ ես հակված եմ հավատալ ամեն ինչին: Այնպես որ՝ ոչ մեկից նեղանալ չեմ կարող:

2. Ընտրության կանոն

Ես գիտակցում եմ, որ իմ կյանքում տեղի ունեցող ամեն ինչ իմ սեփական ընտրության արդյունքն է: Եվ եթե ես այսօր շփվում եմ ձանձրալի մարդկանց հետ, նշանակո՞ւմ է, արդյոք, որ ես նույնքան ձանձրալի մարդ եմ: Վատ կամ չար մարդիկ չկան, կան դժբախտ մարդիկ: Եթե ես լուծում եմ նրանց խնդիրները, ուրեմն դա ինձ դուր է գալիս: Ես եմ պատճառն այն ամենի, ինչ ինձ հետ տեղի է ունենում: Իմ ճակատագրի հեղինակն ու ստեղծողն ինքս եմ:

3. Սխալվելու կանոն

Ես համաձայն եմ, որ կարող եմ սխալվել: Ոչ միշտ է, որ ուրիշները կարող են իմ արարքներն ու կարծիքը ճիշտ համարել: Իրական աշխարհը միայն սեւն ու սպիտակը չեն, նաեւ բաց մոխրագույնն ու մուգ սպիտակը կան: Ես ԿԱՏԱՐՅԱԼ չեմ, պարզապես լավ մարդ եմ եւ սխալվելու իրավունք ունեմ: Կարեւորը սխալներն ընդունելու եւ ժամանակին շտկելու կարողությունն է:

4. Համապատասխանության կանոն

Ես ունեմ այն եւ այնքան, ինչին արժանի եմ, ո՛չ ավելի, ո՛չ պակաս: Եթե ես չեմ կարող խելագարվելու աստիճան սիրել մարդուն, ծիծաղելի է պահանջել, որ այդ մարդն ինձ ԱՅԴՊԵՍ կսիրի: Այնպես որ՝ իմ բոլոր պահանջներն անիմաստ են: Միաժամանակ, երբ ես որոշում եմ փոխվել, փոխվում են նաեւ ինձ շրջապատող մարդիկ (դեպի լավը):

5. Կախվածության կանոն

Ոչ ոք ինձ ոչինչ պարտք չէ: Իսկ ես կարող եմ անշահախնդիր օգնել բոլորին, ում կկարողանամ: Եվ դա ինձ ուրախություն է պատճառում: Բարի լինելու համար հարկավոր է ուժեղ դառնալ: Ուժեղ դառնալու համար հարկավոր է հավատալ, որ ես ամեն ինչ կարող եմ: Իսկ ես հավատում եմ: Բայց պետք է նաեւ կարողանալ «Ո՛Չ» ասել:

 

Աղբյուրը՝ Otvetinavse.com



© NEWS.am STYLE