«Ցավում եմ, որ այս պահին Հայաստանում չեմ». Սեւակ Խանաղյան

13:30   21 ապրիլի, 2018

Ի թիվս այլ արտիստների՝ հայաստայան ցույցերին անդրադարձ է կատարել նաեւ «Եվրատեսիլ 2018» մրցույթում մեր երկրի ներկայացուցիչ Սեւակ Խանաղյանը: Երգիչն իր Instagram-ում գրել է.

«Ցավում եմ, որ այս պահին Հայաստանում չեմ... Թեև տարիներ շարունակ ապրել եմ արտերկրում, միտքս ու հոգիս միշտ եղել են հայրենիքիս եւ հայրենակիցներիս հետ: Անչափ հպարտ եմ մեր երիտասարդներով: Նրանք են յուրաքանչյուր երկրի շարժիչ ուժը, ապագան...»:

Հիշեցնենք, որ գնալով ավելանում է այն հայտնիների թիվը, որոնք իրենց աջակցությունն են հայտնում ցուցարարներին եւ իշխանություններին կոչ անում ուժ չկիրառել նրանց նկատմամբ: 

Իրենց կարծիքը սոցցանցերում արդեն գրել են Սիրուշոն, Սոս Ջանիբեկյանը, Սարգիս Գրիգորյանը, Լուսինե Թովմասյանը, Սոնա Շահգելդյանը, Շպռոտը, իսկ Ալինա Մարտիրոսյանն եւ Ջուլիետա Ստեփանյանը երեկ Հանրապետության հրապարակ էին գնացել եւ հենց բեմից իրենց աջակցությունը հայտնել ցուցարարներին:



© NEWS.am STYLE