Ջեյմս ՄաքԷվոյը նշում է 39-ամյակը. նրա մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել

20:33   21 ապրիլի, 2018

Այսօր՝ ապրիլի 21-ին, ծննդյան 39-ամյակն է նշում Հոլիվուդի ամենագեղեցկադեմ դերասաններից մեկը՝ Ջեյմս ՄաքԷվոյը: Շոտլանդացի դերասանը փոքր տարիքում ցանկանում էր դառնալ քահանա, սակայն կյանքը նրան այլ ճակատագիր էր նախատեսել:

Մի անգամ նրա դասարան է մտնում պրոդյուսեր Դեւիդ Հեյմանը եւ նկարահանումներից մի քանի հետաքրքիր պատմություններ ներկայացնում: Ջեյմսին այնքան են հետաքրքրում այդ պատմությունները, որ նա խնդրում է պրոդյուսերին իրեն եւս հնարավորություն տալ նկարահանվելու ֆիլմում: Առաջին անգամ նա նկարահանվեց «Հարեւան սենյակը» ֆիլմում, որից հետո էլ սկսվեց նրա դերասանական բուռն կարերան:

Այսօր վերհիշել ենք դերասանի մասնակցությամբ ամենահետաքրքիր ֆիլմերից մի քանիսը, որոնք առաջարկում ենք դիտել այսօր.

«Պառակտում»/Split

«Քավություն»/Atonement

«Հույժ վտանգավոր»/Wanted

«Ջեյն Օսթին»/Becoming Jane

«Պենելոպե»/Penelope

Լուսանկարը՝ Mr Boo George



© NEWS.am STYLE