Գոհար Ավետիսյանը՝ դիմահարդարումից առաջ եւ հետո (ֆոտո)

11:40   22 ապրիլի, 2018

Գոհար Ավետիսյանը ցույց է տվել դեմքը դիմահարդարումից առաջ եւ հետո: ՌԴ-ում հայտնի ոճաբանն իր Instagram-ում  նոր լուսանկար է հրապարակել.

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գոհարն անդրադարձել էր հայաստանյան ցույցերին՝ գրելով.

«Շատ եմ ցավում՝ տեսնելով, թե ինչ է կատարվում հիմա իմ Հայաստանում: Այնպես եմ ցավում քաղաքացիների համար... Ամենասարսափելին այն է, որ մենք ոչնչով չենք կարող օգնել... Ես ամեն առավոտ արթնանաում եմ այն մտքով, թե ինչ կարող եմ անել, որպեսզի խաղաղ քաղաքացիները չտանջվեն... եւ պատասխան չեմ գտնում:

Ես գլուխ չեմ հանում քաղաքականությունից եւ ատում եմ քաղաքական գրառումներն այնպիսիններից, ինչպիսին ես եմ, որոնք ոչինչ չգիտեն այդ ամենի մասին... Բայց ես պարզապես չէի կարող լռել:

Իմ հարազատներ, պինդ կացեք, մենք ձեզ հետ ենք եւ ցանկանում ենք, որ ամեն ինչ արագ կարգավորվի եւ արդարությունը վերականգնվի»:



© NEWS.am STYLE