«Նոր Ալիք 2018»-ի Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Հարությունյանը միացել է «Իմ քայլը» շարժմանը

20:05   21 ապրիլի, 2018

Հայ հայտնիները շարունակում են աջակցել «Իմ քայլը» շարժմանը՝ կոչ անելով մյուսներին էլ միանալ իրենց: Այսօր ցուցարրներին իր աջակցությունն է ուղղել նաեւ այս տարվա «Նոր Ալիք»-ում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Հարությունյանը, որը Facebook-ի իր էջում լուսանկար է տեղադրել եւ գրել.

«Համաժողովրդական այս շարժումը լիովին արդարացի է, ժողովրդի ցանկությունը` անբեկանելի։ Միգուցե, հենց ինձ է բախտ վիճակված առաջին անգամ միջազգային հարթակում ներկայացնել Ազատ, Անկախ, Նոր Հայաստանը` Ժողովրդի Հայաստանը։


Հ. Գ. Դրվագ, #արաքոքայլը շարժման մեկնարկային օրերից։
Ճիշտ է՝ լավ մրսեցի, բայց կարեւորը՝ հոգիդ առողջ լինի»:

Լուսանկարները՝ Գեւորգի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE