«Յուրաքանչյուրը պետք է զիջումների գնա». Շառլ Ազնավուրը մտահոգված է Հայաստանում ստեղծված իրավիճակով

21:28   21 ապրիլի, 2018

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իր ուղերձն է հղել Շառլ Ազնավուրը: Մեծ շանսոնյեի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հետեւյալ գրառումն է հրապարակվել.

«Անգամ եթե աշխատանքային պարտավորությունների բերումով ես հեռու եմ գտնվում, սիրտս միշտ Հայաստանում է։

Ես շատ անհանգիստ եմ եւ մտահոգված Հայաստանում ստեղծված իրավիճակով։ Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ՝ որևէ լուծում գտնելու եւ ցանկացած տեսակի բռնությունից խուսափելու համար։ Յուրաքանչյուրը պետք է զիջումների գնա, որպեսզի պահպանի ազգի միասնությունը՝ հավատարիմ մնալով մեզ համար այդքան կարեւոր մարդասիրական ու ժողովրդավարական արժեքներին։

Մեծագույն ցանկությունս է, որ հայ երիտասարդները գտնեն իրենց տեղը եւ կայանան զարգացած ու խաղաղ Հայաստանում»:



© NEWS.am STYLE