Մահացել է Վերն Թրոյերը

11:19   22 ապրիլի, 2018

Դերասան Վերն Թրոյերը, որն առավել հայտնի է Մինի-Միի դերով Օսթին Փաուերսի մասին երկու ֆիլմերում, մահացել է 49 տարեկանում, հայտնում է TMZ-ն: Մահվան ստույգ պատճառն առայժմ չի հրապարակվում, սակայն Թրոյերն ապրիլի սկզբին հիվանդանոցում էր հայտնվել: Նշվում է, որ դերասանը քրոնիկ ալկոհոլամոլ էր:

«Մեծ վշտով ու ծանր սրտով հայտնում ենք, որ այսօր Վերնը մահացել է»,- հայտնել է դերասանի ներկայացուցիչը:

Թրոյերը կինոյում է հայտնվել որպես կասկադյոր կամ էպիզոդիկ դերերում: Դերասանը խաղացել է «Օսթին Փաուերս. Լրտես, որն ինձ գայթակղել է» եւ «Օսթին Փաուերս. Գոլդմեմբեր» կինոնկարներում: Դոկտոր Չարիքի դերը նրան համաշխարհային հռչակ ապահովեց: Դրանից զատ, Թրոյերը «Հարրի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» ժապավենում մարմնավորել է Գրիգոթս բանկից գոբլին Կրյուկոխվատի կերպարը:



© NEWS.am STYLE