Շպռոտը ելույթի ժամանակ վանկարկել է երթերի ու հանրահավաքների կարգախոսներից մեկը (տեսանյութ)

14:04   22 ապրիլի, 2018

Սկանդալային երգչուհի Շպռոտը Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել: Տեղադրված տեսանյութում երգչուհին վանկարկել է այս օրերին երթերի ու հանրահավաքների ժամանակ հնչեցված՝ «Իմ քայլը» նախաձեռնության կարգախոս դարձած արտահայտությունը:

A post shared by Shprotofficial (@shprotofficial) on

Իր հրապարակած տեսանյութին կից Շպռոտը գրել է. «Երազանքս իրականացավ… Վերջապես բեմից գոռացի մերժիր Սերժին»:

Ավելի վաղ Շպռոտը և այլ հայտնիներ ապրիլի 19-ին մասնակցել են Գլենդելում հայերի կողմից կազմակերպված՝ Նիկոլ Փաշինյանին և նրա աջակիցներին սատարող ցույցին:

Նշենք, որ սկանդալային երգչուհի Շպռոտը, ով տևական ժամանակ է, ինչ բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, Instagram-ի իր էջում լուսանկար էր տեղադրել դերասանուհի Անժելա Սարգսյանի հետ վերը նշված ցույցից:

Շպռոտը այն մեկնաբանել էր հետևյալ կերպ. «Ես էի, Անժելա Սարգսյանն էր (Ժողովրդի կողմից ամենաշատ հայհոյանք կերած երգչուհին և դերասանուհին էսօր ժողովրդի կողքին են, դե ուրեմն թող բոլոր քֆուրները հետ վերցնեն և մերժեն Սերժին)»:

 

 



© NEWS.am STYLE