Սոնա Ռուբենյան. «ՀԱՅ լինելն ամեն մեկի բան չի»

15:42   22 ապրիլի, 2018

Երգչուհի Սոնա Ռուբենյանն իր Facebook-յան էջում նոր գրառում է կատարել: Նա գրել է.

«Ամենացավալին այն է, որ 20 տարի առաջ մեր երկրի համար պայքարողները՝ Արցախյան ազատագրական շարժման նվիրյալները, մտածում էին, որ իրենց մաքառումները Հայաստանի ու հայ ժողովրդի համար վերջինն են լինելու, որ իրենց արյամբ փրկված հայրենիքն էլ ցավ չի տեսնելու, որ իրենց սերունդները՝ մենք, ապրելու ենք Մոնթեի ու Գորգիսյանի երազած ՎԱՂՎԱ Հայաստանում… Էսքան ցավ ու դավ տեսած ու էսքան ուժեղ ժողովուրդ տեսնես էլի կա՞ աշխարհում… ՀԱՅ լինելն ամեն մեկի բան չի…»:



© NEWS.am STYLE