Աննա Դովլաթյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի ձերբակալությանը

16:03   22 ապրիլի, 2018

Երիտասարդ երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում Նիկոլ Փաշինյանի ձերբակալության կադրերն են: Իր տեղադրած տեսանյութին կից Աննա գրել է. «Խոսքեր չունեմ… անգամ մարդ, եթե մենակ է, բայց Աստված նրա հետ է, մի ամբողջ բանակ նրա դեմ անզոր է !!! Ցավդ տանեմ, Նիկոլ Փաշինյան ջան» (տեսանյութ):

Երիտասարդ դերասանուհու հետևորդներն արձագանքել են նրա այս հրապարակմանը և մեկնաբանություններում կիսել են Աննայի մտահոգությունը:

Նշենք, որ այս օրերին Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին մտահոգված հայտնի մարդկանց թիվն օր օրի ավելացավ: Նրանք սոցցանցերի իրենց էջերի միջոցով զանազան կոչեր են անում, իրենց կարծիքն ու մտահոգությունն են արտահայտում սույնի վերաբերյալ:



© NEWS.am STYLE