«Պարոն վարչապետ, Ձեր մարտիմեկյան սպառնալիքներն անընդունելի են». Միքայել Պողոսյան

16:20   22 ապրիլի, 2018

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իր կարծիքն է հայտնել Միքայել Պողոսյանը: Դերասանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով այսօր առավոտյան Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ վարչապետի հնչեցրած խոսքերին, գրել է.

«Պարոն վարչապետ, Ձեր մարտիմեկյան սպառնալիքներն անընդունելի են: Գտեք որոշում՝ արժանավայել Ձեզ եւ ժողովրդի պահանջներին»:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Փաշինյանին ասել էր.

«Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից, եւ եթե այդ տոնով պետք է խոսեք, ապա ինձ մնում է միայն ձեզ եւս մեկ անգամ խորհուրդ տալ, որ գաք օրինական դաշտ եւ ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ դեպքում՝ ամբողջ պատասխանատվությունը Ձեզ վրա է, ընտրեք»:



© NEWS.am STYLE