Մկրտիչ Արզումանյանը հրաժարվեց ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից

17:06   22 ապրիլի, 2018

Մկրտիչ Արզումանյանը հրաժարվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից: Այս մասին դերասանը հայտնել է իր Instagram-ի էջում՝ գրելով.

«Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»:

Ավելի վաղ երգչուհի Էռնա Յուզբաշյանն էր հրաժարվել սույն կոչումից, իսկ Նիկա Բաբայանն էլ հրաժարվել էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումից:

 



© NEWS.am STYLE