«Իմ լուսավոր ապագայում ես չեմ ուզում տեսնել Ձեզ՝ պարոն Սարգսյան». Անուշիկ Ալավերդյանը գնում է Հանրապետության հրապարակ

17:35   22 ապրիլի, 2018

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել Անուշիկ Ալավերդյանը: Երգչուհին իր Instagram-ում ցույցերից մի կադր է հրապարակել եւ գրել, որ այսօր նա մասնակցելու է Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին.

«Մենք ուզում ենք տեսնել մեզ ու մեր երեխաներին մեր պատկերացրած այն Հայրենիքում, որի ապագայի համար այսօր ատամներով է պայքարում ժողովուրդս: Այն ապագայի, որին այդքան սպասում ենք ու վերջապես, որին այդքսն արժանի ենք:

Իմ լուսավոր ապագայում ես չեմ ուզում տեսնել Ձեզ՝ պարոն Սարգսյան, եւ Ձեզ շրջապատող ծիծաղելի օլիգարխներին:
Երեխայիս քնեցնում եմ ուգնամ Հանրապետության Հրապարակ այսօր՝ պայքարելու ժողովրդիս հետ միասին
»:



© NEWS.am STYLE