Տաթևիկ Ադումյանը ցուցարարների հետ է (տեսանյութ)

17:48   22 ապրիլի, 2018

Սերիալային դերասանուհի Տաթևիկ Ադումյանն Instagram-ի իր էջի story բաժնում տեսանյութ է հրապարակել: Դերասանուհու տեղադրած տեսանյութում նա ցուցարարների հետ դուրս է եկել երթի:

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել Անուշիկ Ալավերդյանը: Երգչուհին իր Instagram-ում ցույցերից մի կադր է հրապարակել եւ գրել, որ այսօր նա մասնակցելու է Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին.

«Մենք ուզում ենք տեսնել մեզ ու մեր երեխաներին մեր պատկերացրած այն Հայրենիքում, որի ապագայի համար այսօր ատամներով է պայքարում ժողովուրդս: Այն ապագայի, որին այդքան սպասում ենք ու վերջապես, որին այդքսն արժանի ենք: Իմ լուսավոր ապագայում ես չեմ ուզում տեսնել Ձեզ՝ պարոն Սարգսյան, եւ Ձեզ շրջապատող ծիծաղելի օլիգարխներին:
Երեխայիս քնեցնում եմ ուգնամ Հանրապետության Հրապարակ այսօր՝ պայքարելու ժողովրդիս հետ միասին»:

 



© NEWS.am STYLE