«Եթե պիտի ծեծվի ժողովուրդը, ուրեմն՝ մենք էլ իրենց հետ». Լուսինե Բադալյանի կոչը՝ հայ հայտնիներին

18:25   22 ապրիլի, 2018

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը Facebook-ի իր էջում հաղորդագրություն է տարածել՝ կոչ անելով հայ հայտնիներին միավորվել Հանրապետության հրապարակում եւ լինել ժողովրդի կողքին.

«Ով էր ճիշտ, ով էր սխալ, ով ինչ նպատակ ուներ, ինչի էսպես ստացվեց, արդեն կարևոր չի։ Ժողովուրդը դրսում է՝ միայնակ, առանց առաջնորդների, բախումը թվում է` անխուսափելի։ Մինչ այս պահը շատերս մեզ համարում էինք ժողովուրդ՝ փորձելով չառանձնանալ ու աչքի չընկնել, հիմա արդեն այլ է։ Բոլոր մտահոգ՝ քիչ թե շատ հայտնի մարդկանց եմ ուղղում իմ կոչը. անկախ մեր քաղաքական հայացքներից՝ բոլորիդ ժամադրում եմ 6-ից 7-ը հրապարակի ցայտաղբյուրի մոտ, որպեսզի ավելի համակարգված պատ դառնանք ոստիկանության ու ազգի միջեւ, գրեթե բոլորդ դրսում եք, բայց իրարից հեռու, անհրաժեշտության դեպքում չենք միավորվի։ Եթե պիտի ծեծվի ժողովուրդը, ուրեմն՝ մենք էլ իրենց հետ։) Եթե պիտի պարտվի, ուրեմն բոլորս միասին կպարտվենք։)»,-գրել է հաղորդավարուհին:

Լուսանկարը՝ Լուսինե Բադալյանի Facebook-ից



© NEWS.am STYLE