Արման Նշանյանը կնոջ հետ Հանրապետության հրապարակում է

19:03   22 ապրիլի, 2018

Դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանն Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել: Արմանի հրապարակած լուսանկարում նա իր կնոջ հետ է, նրանք գտնվում են Հանրապետության հրապարակում:

Արման Նշանյանը իր հրապարակած լուսանկարին կից գրել է. «Կոչ եմ անում բոլոր արվեստագետ ընկերներիս! Միացեք!!!!!!! կամ ել երբեք չբողոքեք»:

Իսկ հեշթեգներում նշել է՝ քայլ արա, նոր Հայաստան բառերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արման Նշանյանն Instagram-ի իր էջում լուսանկար էր տեղադրել, որն արված էր Հանրապետության հրապարակում, որտեղ ծածանվում էր եռագույնը: Արման Նշանյանն իր հրապարակած լուսանկարին կից միանալու կոչ էր արել՝ «Ոչ ոք չի ուզում մեռնել։ Անգամ մարդիկ, ովքեր ուզում են դրախտում լինել, չէին ցանկանա մեռնելու միջոցով այնտեղ հասնել։ Բայց մահն է կյանքի սկիզբը, բնության նորացման միջոցը։ Մահը տանում է հինը, որ նորը կարողանա գալ։ Այժմ նորը դուք եք, մեր երիտասարդները։ Բոլորիս ժամանակը սուղ է։ Կյանքը գերի լինելու համար չափազանց կարճ է, իսկ միգուցե նույնիսկ չափազանց երկար։ ՄԻԱՑԵ՛Ք։ Բավակա՛ն է, ինչքան անջատված մնացինք։ Ժամանակն է միանալու։ Ժամանակն է նոր Հայաստանի»:

 

 

 



© NEWS.am STYLE