«Սատարում եմ այն ժողովրդին, ով խաղաղ ճանապարհով փորձում է հասնել արդարության». Քրիստինա Եղոյանը՝ հայաստանյան դեպքերի մասին

19:25   22 ապրիլի, 2018

«Ֆուլ Հաուս» սիթքոմից եւ «Դեպի երազանք» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Քրիստինա Եղոյանն Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել ցույցից եւ անդրադարձել Հայաստանում տիրող իրավիճակին.

«Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ, որպեսզի բոլորս լինենք ադեկվատ, չվնասենք միմյանց...
Ես իմ ժողովրդի կողքին եմ, չեմ սատարում ոչ մի կուսակցության, սատարում եմ միմիայն այն ժողովրդին, ով խաղաղ ճանապարհով փորձում է հասնել արդարության:
Դեմ եմ բռնությանն ու բռնություն դրդողներին»,-գրել է նա:



© NEWS.am STYLE